ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   13:00 • 15.05.24 ՀՀ նախագահի հրամանագրերով ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաների կադրային վերադասավորումներ և նշանակումներ են եղել Վահրամ Գրիգորյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, իսկ Սամվել Մինասյանը՝ Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար՝ ազատվելով Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի պաշտոնից:
-
Քաղաքականություն   13:00 • 15.05.24 Հավաքը չենք հետաձգելու, ակնհայտ է՝ իշխանությունները վախեցած են․ Գառնիկ Դանիելյանը՝ Օպերայի հարակից տարածքները ոստիկանության կողմից փակելու մասին «Ակնհայտ է, որ հավաքի համար են արել։ Այս պահին ամեն ինչ ուժի մեջ է, նոր ենք իմացել այդ ինֆորմացիան։ Հիմա, եթե մեր պլանների մասին ինչ-որ բան ասեմ, ձեզ մոտ կկարդան համապատասխան միջոցներ կձեռնարկեն։
-
Իրավունք   12:40 • 15.05.24 ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառք տալու գործով հայ գործարար է ձերբակալվել (տեսանյութ) Քննության տվյալներով՝ Մարտիրոսյանն անձամբ ծանոթ է եղել Կուզնեցովի հետ և վերջինիս կաշառք է տվել «այլ գույքի տեսքով»։ Մոսկվայի Բասմանի դատարանը Մարտիրոսյանին մինչև հուլիսի 12-ը ուղարկել է քննչական մեկուսարան։ Նա մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 5-րդ կետով:
-
Իրադարձային   12:35 • 15.05.24 Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը. Առողջապահության նախարարության պարզաբանումը Նա կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար էր և հունիսի 7-ին իր պարտականությունների կատարման ժամկետն ավարտվելու էր, սահմանված համարժեք երաշխիքով փոխհատուցում իրականացվել է:
-
Իրադարձային   12:24 • 15.05.24 Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատել են Սրբազանի հետ ողջագուրվելու համար․ Թամամյան (տեսանյութ) Բժիշկ Թամամյանը հավելեց, որ այս անարդարությունն ինքը ոչ մի կերպ չի կարող տանել և չի տանելու, այդ պատճառով էլ ազատման դիմում է ներկայացրել․
-
Իրադարձային   12:17 • 15.05.24 Ֆրանսիայի դեսպանն արգելել է հյուպատոսին այցելել ինձ, որպեսզի աղմուկ չբարձրանա․ ֆրանսահայ լրագրողը շարունակում է հացադուլը Համոզված եմ, որ Հայաստան իմ մուտքն արգելելու որոշումը կապված է Տավուշ, մասնավորապես՝ Ոսկեպար կատարած իմ այցի հետ։ 1988 թվականի երկրաշարժից հետո ես հաճախ եմ գալիս Հայաստան, 1990-ականներից եղել եմ Արցախում, վիրավորվել եմ։
-
Քաղաքականություն   12:12 • 15.05.24 Զելենսկին, Խարկովում ծանր ռազմական իրավիճակի ֆոնին, չեղարկել է այցերն Իսպանիա և Պորտուգալիա «Ուկրաինական պետության ղեկավարի շրջապատը հավանաբար հասկացել է, որ ռազմաճակատի մի քանի հատվածներում, մասնավորապես՝ Խարկովում տիրող ծանր իրավիճակը, ներկայումս չի խրախուսում արտասահման մեկնելը»,- գրում է հրատարակությունը։
-
Քաղաքականություն   11:38 • 15.05.24 Ղարաբաղում սեպտեմբերյան իրադարձություններն անհիմն տեղի չեն ունեցել. ՌԴ ԱԳ փոխնախարար «Հայաստանի իշխանությունները 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը դրա կազմում։ Ընդ որում, Երևանը մեզ այդ մասին չի տեղեկացրել», - ասել է Գալուզինը։
-
Իրադարձային   11:13 • 15.05.24 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից մի շարք փողոցներ այսօր փակ են լինելու Մասնավորապես փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։
-
Քաղաքականություն   11:12 • 15.05.24 Երևանը, Արևմուտքի ճնշման ներքո, որոշել է սառեցնել համագործակցությունը փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում. ՌԴ ԱԳՆ Նրա խոսքով՝ աշխատանքային խումբը, որը զբաղվում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմամբ, իրականացրել է ռիթմիկ աշխատանք և հասել զգալի արդյունքների։
-
Տնտեսություն   10:56 • 15.05.24 ՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, կողմ ենք հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը. Գալուզին Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը և հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմ
-
Իրադարձային   10:55 • 15.05.24 ՀՀ-ի ու ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել են «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Համաձայնագրերով նախատեսվում է ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծել մաքսային և լոգիստիկ կենտրոն, որը հանդիսանում է ներկայումս որդեգրված Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների ստեղծման ծրագրի բաղկացուցիչ մասը։
-
Քաղաքականություն   10:38 • 15.05.24 Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Թափանիվի հիմքում Ճշմարտության արշավն է, ու սրանով մարդկանց շատ ավելի լայն շրջանակների համար է պրոցեսը բացվում ու դառնում ներառական։ Իշխանությունները սա ֆիքսել են։ Ձևավորվում է կայուն կորիզ, որն օրեցօր քաշում է նոր շրջանակներ։
-
Քաղաքականություն   10:29 • 15.05.24 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիuառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ «Առաքելությունը բացահայտ սադրիչ գործունեություն է ծավալում, ամբողջությամբ զբաղվում է հակառուսական քարոզչությամբ՝ հայ հասարակության մեջ կեղծ գաղափարներ սերմանելով Եվրամիության՝ որպես Հայաստանի «անվտանգության և բարգավաճման աղբյուրի» մասին», - ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
-
Իրադարձային   10:17 • 15.05.24 Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ. ՄԻՊ-ը՝ «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին Անահիտ Մանասյանը շրջել է տարածքով, ծանոթացել երեխաների խնամքի կազմակերպմանը, իրավունքների ապահովման վիճակին, առանձնազրույցներ ունեցել երեխաների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը։
-
Քաղաքականություն   10:16 • 15.05.24 Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան Բոլոր ժամանակներում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականներն առաջինն են եղել նաև ազգային ազատագրական պայքարի, պատերազմների, ցեղասպանության դաժան տարիներին` ինքնապաշտպանության մարտերի դաշտերում:
-
Իրադարձային   10:04 • 15.05.24 Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Դաշնային ավիացիոն վարչությունը հաստատել է, որ մասնավոր Boeing 757-ը թևով հարվածել է կայանված ինքնաթիռին: Սակայն գերատեսչության հաղորդագրության մեջ չի նշվում, թե ում է պատկանում ինքնաթիռը: Վարչությունը հետաքննություն է սկսել։
-
Իրադարձային   10:02 • 15.05.24 Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Դեպքի առթիվ մայիսի 7-ին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 198-րդ հոդվ. 2-րդ մասի 9-րդ կետով և 207-րդ հոդվ. 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
-
Իրավունք   09:53 • 15.05.24 Գիշերը 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման 5 աջակից․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն Նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ։Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են։
-
Մամուլի տեսություն   08:59 • 15.05.24 Հայկ Մարությանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին և ՆԳՆ-ին․ «Ժողովուրդ» Հայկ Մարությանը պահանջում է, որ դատարանը 09.10.2023 թ. թիվ 3179-Ա, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ ԿՕ եւ ՀՁՊ գնդի 09.10.2023 թ. թիվ 63-Ա համատեղ հրամաններն անվավեր ճանաչի եւ հայցվորի՝ Երեւանի քաղաքապետարան մուտք գործելու արգելանքը վերացնի: